Ուկրաինայի տարածքի մեծ մասում այս գիշեր օդային տագնապ է հայտարարվել։ Ուկրաինական գլխավոր շտաբն առավոտյան հաղորդագրությունում նշել է, որ գիշերը ռուսական զորքերը երկրի վրա 14 թևավոր հրթիռ և իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր են արձակել։
Հրթիռակոծության հետևանքով Կրիվոյ Ռոգում վնասվել են մի քանի քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ 5-հարկանի շենք: «Ցավոք, կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժածներ։ Տեղեկությունը ճշտվում է», - հաղորդում են Ուկրաինայի զինված ուժերը։
Կիևի և Խարկովի իշխանությունները ևս հաղորդել են օդային հարձակումների մասին: