Հունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը։
Ըստ նախարարության՝ ժամը 18։20-ի սահմաններում Ադրբեջանը հրաձգային զենքից կրակել է Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Պաշտպանության բանակի փոխանցմամբ, հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 9֊ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Բաքուն դեռ չի արձագանքել Ստեփանակերտի այս հաղորդումներին։ Երեկ Ադրբեջանն Արցախին էր մեղադրել հրադադարը խախտելու համար, մասնավորապես, նշելով, թե ՊԲ ստորաբաժանումները «հունիսի 8-ի ժամը 11։25-ից ժամը 18։40 -ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Մարտունու, Ասկերանի և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։ Ստեփանակերտը հերքել էր՝ հերթական ապատեղեկատվություն որակելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ