Բաքուն դատապարտում է Հայաստանում խոշոր մետալուրգիական ձեռնարկություն կառուցելու ծրագիրը։
Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ «առանց այդ գործունեությունը Բաքվի հետ համաձայնեցնելու», Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էր անցած օրերին հայտարարել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։
Ադրբեջանի բնապահպանության նախարարությունն այսօր տարածած հայտարարությունում վկայակոչում է Էսպոյի կոնվենցիան (Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիա) և պնդում, որ Հայաստանը, որպես այդ փաստաթղթի կողմ, պարտավոր էր Ադրբեջանի հետ համաձայնեցնել այդ նախագիծը։
Բաքուն նաև Հայաստանի հանքարդյունաբերությունն է քննադատել՝ կրկին պնդելով, որ այդ գործունեությունը ևս «լուրջ բացասական ազդեցություն ունի Ադրբեջանի բնապահպանական միջավայրի վրա»։
«Հայաստանի խոշոր լեռնահանքային ձեռնարկությունների՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի բարձր քիմիական պարունակությամբ արտադրական կեղտաջրերը երկար ժամանակ ինտենսիվ աղտոտում են անդրսահմանային Օխչուչայ գետը»,- հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը արբիտրաժային վարույթ է նախաձեռնում Հայաստանի դեմ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էներգետիկ խարտիայի շրջանակներում անհիմն վարույթ հարուցելով՝ Ադրբեջանը մտադիր է ուշադրություն շեղել. ՀՀ ներկայացուցիչ