«Մենք դատի ենք տվել Հայաստանին՝ Ադրբեջանում հասցված հսկայական բնապահպանական վնասի համար»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար։
«Ադրբեջանը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց նախաձեռնեց՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի», - ասել է Ջեյհուն Բայրամովը:
«Ղարաբաղում օգտակար հանածոների հանքավայրերի թալանին մասնակցել է ոչ միայն Հայաստանը»,- հայտարարել է Բայրամովը՝ շարունակելով. - «Չենք կարող հստակ ասել, թե դրանք որ երկրներն են, բայց հայտնի է, որ դրան մասնակցել են նաև այլ երկրներ։ Սա կգնահատվի միջազգային իրավունքի հարթությունում»: