Երևանը պնդում է՝ հրամայական է Ստեփանակերտ-Բաքու քննարկումների համար միջազգային մեխանիզմի ներդրումը

Հրամայական է Ստեփանակերտ-Բաքու քննարկումների համար միջազգային մեխանիզմի ներդրումն ու արցախահայության անվտանգության և իրավունքների հասցեագրումը, ԵԱՀԿ մշտական խորհրդի հունիսի 6-ի հատուկ նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի հարցում Երևանը մի քանի հիմնարար առաջարկներ է ներկայացրել Բաքվին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ կարևոր է, որ խաղաղության միջազգային երաշխավորներ լինեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրումից ժամեր անց էլ կարող է պատերազմ սկսվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ հիմնախնդրի համապարփակ և վերջնական լուծման համար Երևանը կարևորում է միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային երաշխավորների ինստիտուտի հարցով վերջնական լուծում դեռ չկա․ ԱԽ քարտուղար

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Պապիկյանը կարևորել է ԵԱՀԿ առաքելության ժամանումը Հայաստան անցած տարվա սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանին

Պապիկյանն անդրադարձել է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտմամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում սրված հումանիտար ճգնաժամին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, վրաններ տեղադրել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցիները փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, տեղում անցակետ են տեղադրում