Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր խոսնակ Իբրահիմ Քալընին նշանակել է ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար:
Այդ կառույցի նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը նշանակվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար:
Քալընը ծնվել է 1971 թվականին Ստամբուլում: 1992 թվականին Ստամբուլի համալսարանի պատմագիտության բաժնում բակալավրի կոչում է ստացել:
Դրանից հետո Մալայզիայում իսլամական փիլիսոփայության մագիստրոսի կոչում է ստացել:
2002 թվականին ԱՄՆ մայրաքաղաքի Ջորջ Վաշինգտոնի համալսարանում հումանիտար գիտությունների և համեմատական փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել:
2009 թվականին նշանակվել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով ավագ խորհրդական:
2014 թվականին նշանակվել է նախագահ Էրդողանի խոսնակ և խորհրդական:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իբրահիմ Քալընը կարող է նշանակվել ազգային հետախուզության ղեկավար