Մատչելիության հղումներ

Իբրահիմ Քալընը կարող է նշանակվել ազգային հետախուզության ղեկավար


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, արխիվ, Անկարա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, արխիվ, Անկարա:

TurkicWorld լրատվական կայքի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը կարող է նշանակվել Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար:

Այդ կառույցի ղեկավար Հաքան Ֆիդանը նշանակվել է արտաքին գործերի նախարար, և նրա տեղը թափուր է մնացել: Ենթադրվում է, որ Քալընի նոր նշանակման մասին կհաղորդվի առաջիկա օրերին:

2018 թվականին Քալընը զբաղեցրել է նաև Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի փոխնախագահի և արտաքին հարաբերությունների գծով նախագահի ավագ խորհրդականի պաշտոնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG