Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան Շվեդիայի համար չի փակել ՆԱՏՕ-ի դուռը, և որ գործընթացի արագությունն ամբողջությամբ կախված է Ստոկհոլմի քայլերից։
Նա հավելել է, որ թուրքական իշխանությունները Ֆինլանդիայից պահանջներ չունեն։ Ուստի, ըստ Քալընի, այս պահին սպասվում է Թուրքիայի Գլխավոր ասամբլեայի (խորհրդարանի) կողմից դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման մասին արձանագրության ստորագրում։
Ավելի վաղ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը ասել էր, որ Ֆինլանդիան կմիանա ՆԱՏՕ-ին Շվեդիայից առաջ։
2022 թվականի մայիսի 17-ին Ֆինլանդիան և Շվեդիան դիմեցին ՆԱՏՕ-ին միանալու համար, 30 երկրներից երկուսը` Թուրքիան և Հունգարիան, չվավերացրին այն: Երկու երկրներն էլ հայտարարեցին Ֆինլանդիայի դիմումը վավերացնելու պատրաստակամության մասին, բայց ոչ Շվեդիայի։