Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը:
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ նախագահական համալիրում Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Սա առաջին անգամ է, որ Հայաստանը պետության ղեկավարի մակարդակով մասնակցում է Թուրքիայի նախագահի ինագուրացիայի արարողությանը։ Մինչ այս միայն մեկ անգամ՝ 2014-ի օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էր մասնակցել արարողությանը։
Ռեջեփ Էրդողանը, հաղթելով մայիսի 28-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, 5 տարի ժամկետով նախագահի պաշտոնը ստանձնեց արդեն 3-րդ անգամ՝ օգտագործելով սահմանադրական փոփոխությունների պատրվակը։ Մինչ այդ նա ևս 10 տարի երկիրը կառավարել էր վարչապետի պաշտոնում, երբ Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգ էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը ստանձնեց պաշտոնը. առաջին անգամ Հայաստանը ղեկավարի մակարդակով մասնակցեց Թուրքիայի նախագահի երդմնակալությանը