Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարարողությունը մեկնարկելու է Երևանի ժամանակով ժամը 18։00-ին Անկարայի նախագահական նստավայարում:
Թուրքական կողմի հրավերով՝ Անկարա է մեկնում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ադրբեջանի նախագահը նույնպես մասնակցելու է Էրդողանի երդմնակալության արարարողությանը, սակայն Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվել:
Մոտ քսան երկրների առաջնորդներ են մեկնում Անկարա, երդմնակալության արարարողությանը կմասնակցի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ռուսաստանը միջոցառմանը ներկայացնելու է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, իսկ Վաշինգտոնը կներկայանա Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի մակարդակով: