Ադրբեջանը փակել է Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը: Պատճառների մասին պաշտոնական Բաքուն չի հաղորդում։

Թեհրանն ադրբեջանական կողմի քայլը գնահատում է «միակողմանի և հապճեպ», IRNA գործակալությանը փոխանցել է Իրանի արտգործնախարարության պաշտոնյան, որը ցանկանում է անանուն մնալ։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ «հարցը կարելի էր լուծել երկխոսության միջոցով»։

Իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին Ադրբեջանում վերջին ամիսներին հարյուրավոր անձինք են ձերբակալվել՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով։ Հետագայում նրանց առաջադրվել են թմրանյութերի հետ կապված մեղադրանքներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում «Իրանի հատուկ ծառայությունների համար աշխատող» հերթական խումբն է ձերբակալվել