Ռուսաստանցի այլախոհ, գրող Շենդերովիչը հայտարարել է՝ իրեն թույլ չեն տվել Վրաստան մտնել

Վիկտոր Շենդերովիչը «Ազատության» մոսկովյան տաղավարում, 17-ը փետրվարի, 2010թ․

Ռուսաստանցի այլախոհ, գրող և հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել Վրաստան մտնել, որտեղ նա պլանավորում էր համերգներով հանդես գալ։

Պատճառները Վրաստանի իրավապահները չեն պարզաբանել։

«Ես չեմ համարձակվի Իվանիշվիլիի օրոք Վրաստանը պուտինյան գավառ անվանել, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, այդպես չէ՞»,- ֆեյսբուքում գրել է Շենդերովիչը, որը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, ի նշան բողոքի, լքել է Ռուսաստանը։

Ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր վրացական իշխանությունները բազմիցս մերժել են ռուսաստանցի անկախ լրագրողների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և իրավապաշտպանների մուտքը երկիր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օտարերկրյա գործակալ հռչակված գրող Շենդերովիչը լքել է Ռուսաստանը