Մատչելիության հղումներ

«Մաշինա վրեմենի»-ի համերգը Թբիլիսիում չեղարկվել է


«Մաշինա վրեմենի» ռոք խմբի մենակատար Անդրեյ Մակարևիչը համերգի ժամանակ, արխիվ
«Մաշինա վրեմենի» ռոք խմբի մենակատար Անդրեյ Մակարևիչը համերգի ժամանակ, արխիվ

Թբիլիսիում չեղարկվել է ռուսաստանյան «Մաշինա վրեմենի» հայտնի ռոք խմբի համերգը։

Միջոցառումը նախատեսված էր սեպտեմբերի 24-ին, համերգի կազմակերպիչները հայտարարել են այն չեղարկելու մասին։ Որպես պատճառ են նշել տեխնիկական խնդիրները՝ համերգի վայր ընտրված Մարզական պալատի աուդիտն ու վերանորոգումը:

Ռոք խմբի մեներգիչ Անդրեյ Մակարևիչը տարիներ շարունակ հայրենիքում հալածանքների է ենթարկվում Կրեմլի քաղաքականության դեմ իր կոշտ դիրքորոշման պատճառով։ Մակարևիչը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի քաղաքականությունը քննադատում է դեռ 2014 թվականից և վերջին ամիսներին էլ դատապարտում է Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG