Մատչելիության հղումներ

Օտարերկրյա գործակալ հռչակված գրող Շենդերովիչը լքել է Ռուսաստանը


Ռուսաստանցի գրող, երգիծաբան և դրամատուրգ Վիկտոր Շենդերովիչ, արխիվ
Ռուսաստանցի գրող, երգիծաբան և դրամատուրգ Վիկտոր Շենդերովիչ, արխիվ

Գրող, երգիծաբան և դրամատուրգ Վիկտոր Շենդերովիչը, որին մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանի արդարադատության նախարարությունն «օտարերկրյա գործակալ» էր հռչակել, լքում է հայրենիքը։

Շենդերովիչի խոսքով՝ Ռուսաստանից հեռանալու որոշումը կապված է իր դեմ զրպարտանքի հոդվածով քրեական գործի հարուցման հնարավորության հետ։

Անցած տարեվերջին ընդդիմադիր հայացքներով հայտնի գրողի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով մոսոկվյան ոստիկանությանն էր դիմել Ռուսաստանի իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող գործարար Եվգենի Պրիգոժինը։ Վերջինիս անունը կապվում է նաև Սիրիայում և աֆրիկյան մի շարք պետություններում ակտիվ գործունեություն ծավալած «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հետ։

«Քանի դեռ Պրիգոժինն այստեղ վերնախավ է համարվում, ես կշարունակեմ օտարերկրյա գործակալի ֆունկցիաները կատարել հայրենիքից դուրս, բայց գոնե առանց դնչկալի։ Այդպես թե՛ ինձ ավելի հաճելի կլինի, թե՛ ձեզ՝ ավելի ուրախ», - գրել է Շենդերովիչը Ֆեյսբուքի իր օգտահաշվում։

XS
SM
MD
LG