Երեկ Մոլդովայում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահները:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ առանձնազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին գոհունակությամբ ընդգծել են, որ Բաքուն ու Կիևը աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգային կազմակերպություններում։
Զելենսկին ադրբեջանցի պաշտոնակցին շնորհակալություն է հայտնել հումանիտար աջակցության համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ժամանել է Մոլդովա՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովին