Կիևի վրա գիշերային նոր հրթիռակոծության հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա, ավելի քան մեկ տասնյակ մարդ էլ վիրավորվել է, հայտնում է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Քաղաքային ռազմական վարչության փոխանցմամբ, հրթիռակոծության հետևանքով վնասվել է քաղաքի մանկական պոլիկլինիկաներից մեկը։
Նույն տարածքում վնասվել է երկու դպրոց, ոստիկանության բաժանմունք, մանկապարտեզ։
Բնակելի շենքերում պատուհաններ ու դռներ են ջարդվել։ Հունիսի 1-ի գիշերը օդային տագնապ է հայտարարվել նաև Ուկրաինայի այլ շրջաններում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևում և Ուկրաինայի մի շարք շրջաններում այս գիշեր օդային տագնապ է հայտարարվել