Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակից հետո հայրենակիցներին կոչ է արել միավորվել և միասին աշխատել հանուն երկրի բարգավաճման:
«Այսօր պարտվողներ չկան, հաղթել են բոլոր 85 միլիոն քաղաքացիները: Հիմա մեզ պետք է միավորվել և աշխատել երկրի առջև ծառացած գլխավոր խնդիրների վրա, մեր երազանքներն իրականություն դարձնել»,- ասել է երրորդ ժամկետով ընտրված լիդերը:
Նա իր ուղերձում քննադատել է արևմտյան լրատվամիջոցների կիողմից թուրքական ընտրությունների լուսաբանումը:
«Ինձ ոչնչացնելու նպատակ հետապնդող արևմտյան լրատվամիջոցները պարտվեցին»,- ասել է Էրդողանը:
Նա խոստացել է կենտրոնանալ առավել հրատապ խնդիրների վրա և, մասնավորապես, պայքարել երկրում վերջին ժամանակաշրջանում գրանցված աննախադեպ սղաճի ծանր հետևանքների դեմ:
Թուրքիայում նախագահական ընտրությունների մայիսի 28-ի երկրորդ փուլի պաշտոնական արդյունքների համաձայն, գործող նախագահ Էրդողանը ստացել է քվեների 52,1 տոկոսն, իսկ ընդդիմադիր թեկծանու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47,9 տոկոսը:
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Ահմեթ Իները պաշտոնապես հաստատել է քվեարկության արդյունքները:
Ընդդիմադիր թեկնածուն քննադատել և «անարդար» է անվանել ընտրությունների անցկացումը և արդյունքները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախնական տվյալներով՝ Էրդողանը վերընտրվել է քվեների 52 տոկոսով