Մատչելիության հղումներ

Թուրքիայում քվեարկությունն ավարտվեց, սկսվել է քվեների հաշվարկը


Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ կնոջ հետ, քվեարկում է Անկարայի ընտրատեղամասերից մեկում, 28-ը մայիսի, 2023թ.
Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ կնոջ հետ, քվեարկում է Անկարայի ընտրատեղամասերից մեկում, 28-ը մայիսի, 2023թ.

Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամով 18:00-ին) նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունն ավարտվել է, սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը, հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:

Al-Jazeera-ն նշում է, որ Թուրքիայում էքզիթ-փոլեր չեն անցկացվում, ժամեր անց կսկսվի նախնական արդյունքների հրապարակումը:

Նույն լրատվամիջոցը հաղորդում է ընտրախախտումների ահազանգերի մասին, այդ թվում՝ հարձակումներ դիտորդների վրա, անճշտություններ ընտրացուցակներում: Խախտումների ահազանգեր են ստացվել այդ թվում Ստամբուլից, Անկարայից, Իզմիրից՝ երկրի երեք խոշորագույն քաղաքներից:

Երկրորդ փուլ են անցել մայիսի 14-ի ընտրություններում առավել թվով ձայներ ստացած երկու թեկնածուները՝ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Էրդողանը երկու շաբաթ առաջ ստացել է քվեների 49,51 տոկոսը, Քըլըչդարօղլուն՝ 44.88 տոկոսը:

Քվեների 5.17 տոկոսով երրորդ տեղը զբաղեցրած Սինան Օղանն օրեր առաջ հայտարարեց գործող նախագահին սատարելու մասին:

Արտասահմանում Թուրքիայի ընտրողների քվեարկությունն ավարտվել է մայիսի 24-ին:

XS
SM
MD
LG