Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Քևին ՄըքՔարթին հայտարարել են, որ նախնական համաձայնության են եկել պետական պարտքի վերին թույլատրելի սահմանը՝ «առաստաղը» բարձրացնելու շուրջ:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ «համաձայնությունը փոխզիջում է իրենից ներկայացնում, իսկ դա նշանակում է, որ ոչ բոլորն են ստանում այն, ինչ ուզում են»:
«Այս համաձայնությունը լավ լուր է ամերիկացիների համար, քանի որ կանխում է այն, ինչ կարող էր աղետալի դեֆոլտ դառնալ և հանգեցնել տնտեսական անկման, կենսաթոշակային հաշիվների սպառման և միլիոնավոր աշխատատեղերի կորստի», - հայտարարում է Սպիտակ տունը:
ՄըքՔարթին համաձայնությունը որակել է «մեծ հաղթանակ»:
Ակնկալվում է, որ Կոնգրեսում համապատասխան փաստաթուղթը քվեարկության կդրվի մայիսի 31-ին:
Համաձայնության բացակայության դեպքում Միացյալ Նահանգներին սպառնում էր դեֆոլտ, որը կարող էր անդրադառնալ ամբողջ համաշխարհային տնտեսության վրա, ընդգծում են մասնագետները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բայդենը և ՄըքՔարթին դեռ չեն կարողացել համաձայնության գալ, բայց «վերահաստատել են, որ դեֆոլտը բացառվում է»ԱՄՆ նախագահը և Ներկայացուցիչների պալատի խոսնակը քննարկում են դեֆոլտից խուսափելու հարցըԱմերիկյան դեֆոլտը կարող է մեծ աղետ դառնալ նաև ամբողջ աշխարհի համար