Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Քևին ՄըքՔարթին հանդիպել են Սպիտակ տանը՝ քննարկելու ԱՄՆ կառավարության պարտքի վերին շեմը բարձրացնելու և դեֆոլտը կանխելու հարցը, սակայն դեռևս չեն կարողացել համաձայնության գալ:
Մինչ հանդիպման մեկնարկը Բայդենն ասել է, թե «լավատես է», որ կարող է որոշակի առաջընթաց արձանագրվել:
Մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո ՄըքՔարթին լրագրողներին ասել է. - «Արդյունավետ քննարկում էր, բայց դեռ պայմանավորվածություն չունենք»։ Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են. - «Ես հավատում եմ, որ մենք դեռ կարող ենք համաձայնության գալ»:
Բայդենը ևս հանդիպումն «արդյունավետ» է անվանել։ «Մենք վերահաստատեցինք, որ դեֆոլտը բացառվում է, և առաջընթացի միակ ճանապարհը բարեխղճորեն երկկուսակցական համաձայնության հասնելն է», - ասել է ԱՄՆ նախագահը հանդիպման ավարտին արված հայտարարության մեջ:
Բայդենի վարչակազմը և Ներկայացուցիչների պալատի հանրապետականներն ընդամենը 10 օր ունեն համաձայնության հասնելու համար՝ մինչև հունիսի 1-ը։