Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը և Ներկայացուցիչների պալատի խոսնակը քննարկում են դեֆոլտից խուսափելու հարցը


ԱՄՆ - Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին ՄըքՔարթին Սպիտակ տանը նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի հետ հանդիպման ժամանակ, արխիվ
ԱՄՆ - Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին ՄըքՔարթին Սպիտակ տանը նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի հետ հանդիպման ժամանակ, արխիվ

Ջո Բայդենի և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին ՄըքՔարթիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել Հիրոսիմայից Միացյալ Նահանգների նախագահի Վաշինգտոն վերադառնալուց հետո: Նրանք այսօր հանդիպում կունենան՝ քննարկելու պետական պարտքի վերին շեմը:

Երեկ ավելի վաղ ԱՄՆ նախագահը վերին շեմը բարձրացնելու հանրապետականների առաջարկն «անընդունելի» է անվանել, բայց ավելացրել է, որ համաձայնության հասնելու համար պատրաստ է կրճատել ծախսերը:

Մինչև հունիսի 1-ը մնացել է 10 օր, Ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել է, որ դաշնային կառավարությունը կարող է ի վիճակի չլինել վճարել իր ամբողջ պարտքը, ինչը քաոս կառաջացնի ֆինանսական շուկաներում:

Ամեն անգամ, երբ գործադիրի միջոցները սպառվում են, օրենսդիրը թույլատրում է նոր պարտք գրանցել և բարձրացնում է դրա վերին շեմը: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դեռ ունի նախապես կուտակած միջոցներ, բայց առանց նոր պարտքի դրանք ամռանը կսպառվեն: Առավել հավանական ժամկետը հունիսի 1-ն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG