Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի համար փաստացի չի մնացել ոչ մի լուրջ խոչընդոտ, այսօր Լաչինում հայտարարել է Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնել, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում, «եթե Հայաստանը կրկին չխաբի և կրկին չփոխի իր դիրքորոշումը», փոխանցում է APA լրատվական գործակալությունը:
«Եթե ստորագրվի, շատ լավ է, եթե չստորագրվի, ամեն դեպքում՝ ադրբեջանական պետությունն այդ պատճառով չի բախվի որևէ խնդրի, որովհետև հենց մե՛նք ենք ուժեղ կողմը, մե՛ր դիրքորոշում է ուժեղ բանակցությունների սեղանի շուրջ, մե՛նք ուժեղ դիրքեր ունենք սահմանին», - նշել է Ալիևը:
«Նույնիսկ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման մենք կապրենք հանգիստ և անվտանգության պայմաններում», - վստահեցրել է Ադրբեջանի նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քիշնևի հանդիպման օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրում ներառված չէ. Երևանն արձագանքում է Բաքվին