ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը կալանավորվեց։ Դատարանը բավարարել է նաև ամբիոնի դոցենտի, դեկանի տեղակալի ու կաշառք տվող անձանցից մեկի կալանքի միջնորդությունը։
«Ազատության» տեղեկություններով՝ խոսքը դոցենտ Գագիկ Տոնոյանի ու դեկանի տեղակալ Արմեն Ներսիսյանի մասին է։ Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Օրերս Հակակոռուպցիան կոմիտեն հայտնել էր կաշառք ստանալու մեղադրանքով ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանին, նրա տեղակալին, նույն ֆակուլտետի երկու դասախոսի, ինչպես նաև վերջիններիս կաշառք տված 5 անձանց ձերբակալելու մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի դասախոսներ