Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի:
«Տրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, նախարարը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Վրաստանի Անկախության օրվա զորահանդեսին և զինծառայողների երդմնակալության արարողությանը:
«Տրենդը» նշում է, որ Հեյդար Ալիևի անվան Ադրբեջանի պաշտպանության ազգային համալսարանի զինվորական նվագախումբը ևս մասնակցում է Վրաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառումներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստանը Վրաստանի համար վստահելի բարեկամ պետություն է»․ Փաշինյանը շնորհավորել է Զուրաբիշվիլիին և Ղարիբաշվիլիին