Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:
Վրաստանի հետ փոխշահավետ և բարիդրացիական հարաբերությունների խորացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է, Վրաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում ևս Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
Իրակլի Ղարիբաշվիլիին ուղղված ուղերձում Փաշինյանը հավաստիացրել է, որ Հայաստանը Վրաստանի համար վստահելի բարեկամ ու հարևան պետություն է և այդպիսին մնալու է։