Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր


Արխիվ
Արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել իր վրաց գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Երկու հարևան երկրների վարչապետները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցեր:

Կառավարությունից հաղորդում են, որ կարևորվել է հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:

Ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ Փաշինյանն ու Ղարիբաշվիլին պայմանավորվել են 2023 թվականի սկզբին Երևանում անցկացնել հայ-վրացական միջկառավարական հանձնաժաղովի նիստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG