ԱՄՆ-ի արտադրության F-16 կործանիչներով ուկրաինացի օդաչուներին վարժեցնելով ՆԱՏՕ-ն չի դառնում հակամարտության կողմ, հայտարարել է ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը:
«Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, մենք օգնում ենք Ուկրաինային պաշտպանել այդ իրավունքը», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա, ընդգծելով՝ «դա ոչ ՆԱՏՕ-ին , ոչ էլ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին չի դարձնում հակամարտության կողմ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը Կիևին կաջակցի նաև F-16-եր մատակարարելով