Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ «Ուկրաինայի զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը» մտել է Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջաններ։ Այդ մասին հայտնել են Պուտինին, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանյան Բելգորոդի շրջանում մարտեր են ընթանումՈւկրաինական հետախուզությունը պնդում է, որ Բելգորոդի մարզում գործողություններին մասնակցում են միայն «ընդդիմադիր հայացքներով ռուս քաղաքացիներ, ովքեր պատրաստ են զինված պայքարի Պուտինի հանցավոր ռեժիմի դեմ»։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հավելել է, որ «Ազատություն Ռուսաստանին» լեգեոնը և «Ռուս կամավորական կորպուսը» գործողություններ են իրականացնում Բելգորոդի շրջանում, որպեսզի հետ մղեն ռուսներին և անվտանգության որոշակի գոտի ստեղծեն։
Ռուսական աղբյուրները հայտնել են, որ այսօր Բելգորոդի մարզ ներթափանցած խումբը գրավել է Գորա-Պոդոլ գյուղի մշակույթի տունը։ Մի քանի սահմանամերձ գյուղերում այսօր իսկական մարտեր էին, ռուսական տարածք էին մտել ուկրաինական տանկեր, զրահամեքենաներ, գյուղերում լսվում են պայթյուներ, օդում էլ ռազմական օդանավեր ու ուղղաթիռներ էին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Մոսկվայի՝ Բելգորոդի շրջանում գնդակոծության հետևանքով կա վեց տուժածՄոսկվայում էլ այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել շենքում, որտեղ գտնվում է Պրեոբրաժենսկի շրջանի զինկոմիսարիատը։ Տարհանվել է 350 մարդ։ Զինկոմիսարիատը գտնվում է շենքի առաջին երեք հարկերում։ Մյուս հարկերում գրասենյակներ են, սրճարան և սպա կենտրոն։ Հրդեհի պատճառը չեն հայտնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում հրդեհ է բռնկվել շենքում, որտեղ գտնվում է նաև զինկոմիսարիատՌուսները շարունակում են ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը
Միևնույն ժամանակ ռուսական ուժերը կրկին ուժգին ռմբակոծում են ուկրաինական բնակավայրերը։ Այսօր հարվածի տակ էր Խարկովը, իսկ գիշերը ռուսական զորքերը հրթիռներով ու անօդաչուներով հարվածել են Դնեպրոպետրովսկի շրջանին։
Ըստ ուկրաինացի զինվորականների, ընդհանուր առմամբ արձակվել է տարբեր տեսակի 16 հրթիռ և 20 «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարք։ Չորս հրթիռ և բոլոր անօդաչու թռչող սարքերը խոցվել են։ Վիրավորվել է ութ խաղաղ բնակիչ։
«Վագները» դուրս է գալու Բախմուտից. Պրիգոժին
Մինչ այդ Բախմուտի ամբողջական գրավման մասին հայտարարած «Վագներ» ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը այսօր հայտարարել է վարձկաններին Բախմուտից հանելու մասին։ Նրա խոսքով, վարձկանները մնալու են Բախմուտում ևս հինգ օր, ինչից հետո մինչև հունիսի 1-ը նրանց տեղը զբաղեցնելու են Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումները. - «Հետևաբար, մենք չենք գնում Խրոմովո, չենք գնում Իվանովսկոյե, մենք հանձնում ենք մեր դիրքերը և 25-ին լքում ենք մարտական գոտին. վերակազմավորման և և վերազինման համար»
Շաբաթ օրը «Վագները» հայտարարեց, որ ամբողջությամբ գրավել է Բախմուտը՝ հասնելով քաղաքի արևմտյան ծայրամասերին։ Ուկրաինական կողմը դա հերքում է։
Սակայն Պրիգոժինը պնդում է․ - «Բախմուտում չկա ոչ մի ուկրաինացի զինվոր, մենք գերի չենք վերցնում, բոլորին սպանում ենք։ Մարմիններ ինչքան ասես կան, ահավոր շատ են»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան հայտարարում է Բախմուտն ամբողջությամբ գրավելու մասին, Կիևը հերքում էՊուտինը հայտարարում է Բախմուտը գրավելու մասին, Զելենսկին հերքում է Պուտինը շնորհավորել է «Վագներ»-ին և ռուսական բանակին Բախմուտի «ազատագրման» համարՈւկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման խոսնակ Սերխի Չերևատին միևնույն ժամանակ ասել է, թե ուկրաինական ուժերը դեռևս մնում են Բախմուտում և մտադիր են պաշտպանել այն։ Նրա խոսքով, ռուսական կողմի հայտարարությունները Բախմուտի ամբողջական գրավման մասին իարկանությանը չեն համապատասխանում։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հանգստյան օրերին հայտարարել էր, թե Բախմուտն այսօր կիսաշրջափակման մեջ է, և ուկրաինական ուժերը գրոհում են քաղաքը տարբեր հատվածներից։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է, թե կարևոր չէ՝ ուկրաինական կողմը կորցրել է Բախմուտը, թե ոչ։ Բախմուտի համար մարտերում, Բայդենի խոսքով, Ռուսաստանը մոտ 100 հազար մարդ է կորցրել: Նա հավելել է, թե քաղաքն այսօր ամբողջությամբ վերածվել է ավերակների։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն իր զեկույցում հաստատում է Պրիգոժինի հայտարարությունը՝ գրելով, թե «Վագների» ջոկատները, ըստ երևույթին, հասել են Բախմուտի արևմտյան վարչական սահմանին։ Սրա հետ մեկտեղ, ամերիկացի փորձագետները նկատում են, որ Կրեմլը փորձում է Բախմուտի գրավումը ներկայացնել որպես պատմական հաղթանակ, քանի որ դեռևս չունի մարտավարական հաջողություններ Ուկրաինայում։ Առաջին ալիքը նույնիսկ հայտարարել է, որ Բախմուտը գրաված «վագներականները» պետք է իրենց զգան, ինչպես «իրենց պապերը Բեռլինում»։
Կիևը հայտարարում է, որ F-16- երի հարցը կարելի է արդեն լուծված համարել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը Կիևին կաջակցի նաև F-16-եր մատակարարելովՈւ մինչ Մոսկվայում նշում են Բախմուտի գրավումը, Կիևում հայտարարում են, որ F-16- երի հարցը կարելի է արդեն լուծված համարել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Յուրի Իգնատը հայտարարել է, թե Ուկրաինային կարող են հանձնվել մեկ տասնյակից ավելի արդիական կործանիչներ։ Նա հույս է հայտնել, որ F-16 կործանիչների տեղափոխումն Ուկրաինա տեղի կունենա հնարավորինս շուտ։
Մինչդեռ ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել F-16 կործանիչները ԱՄՆ-ի՞ց կտեղափոխվեն Ուկրաինա, թե՞ դա կանեն դաշնակիցները, հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը. - «Նախագահ Բայդենը ասել է, որ այսօր Միացյալ Նահանգները աշխատում է դաշնակցիների հետ՝ որոշելու, թե ով, երբ և ինչքան F-6 կործանիչներ է տալու Կիևին»։
Ամերիկացի պաշտոնյան շեշտել է, թե առաջիկայում սպասվող հակահարձակմանը այդ կործանիչները անհրաժեշտ չեն, իսկ այն, ինչ պետք է հակահարձակումը սկսելու համար՝ տանկեր, «Հայմերսներ» և այլ համակարգեր, ուկրաինական կողմն արդեն ունի։