Մատչելիության հղումներ

Ռուսները անօդաչուներով 11-րդ գրոհն են իրականացրել մայիսի ընթացքում


Ուկրաինական ՀՕՊ-ը ոչնչացնում է ռուսների անօդաչուները, Կիև, 20 մայիսի, 2023թ.
Ուկրաինական ՀՕՊ-ը ոչնչացնում է ռուսների անօդաչուները, Կիև, 20 մայիսի, 2023թ.

Ռուսական բանակը մայիսի 19-ի լույս 20-ի գիշերը նորից անօդաչուներով հարվածների է ենթարկել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը և մի շարք այլ բնակավայրեր: Դա ԱԹՍ-ներով 11-րդ գրոհն է մայիսի ընթացքում:

Կիևի շրջանային վարչակազմը հայտնում է, որ ՀՕՊ-ը վայր է գցել Shahed տեսակի բոլոր 18 անօդաչուները, տուժածներ չկան:

Դնեպրովսկի շրջանում խոցված անօդաչուի բեկորներն ընկել են տան վրա, ինչից հրդեհ է բռնկվել, սակայն այն արդեն մարվել է:

Բացի իրանական արտադրության Shahed-ներից, ուկրաինական ՀՕՊ-ը վայր է գցել նաև Мерлин-ВР տեսակի մեկ հետախուզական ռուսական անօդաչու:

Առավոտյան Խերսոնի շրջանի Բերիսլավ ավանում ռուսական արկը հարվածել է սեփական տներից մեկին, զոհվել է երկու մարդ: Խերսոնի շրջանում կա նաև մեկ վիրավոր:

Հրթիռային հարվածների են ենթարկվել Սլավյանսկը, Պոլտավկան և Ուհլեդարը: Կուպյանսկի շրջանի Պետրոպավլովկա գյուղում մի 65 տարեկան տղամարդ է զոհվել:

XS
SM
MD
LG