Ռոման Պրոտասևիչին ներում է շնորհվել

Բելառուսցի բլոգեր Ռոման Պրոտասևիչ, արխիվ

2021 թվականի մայիսից Բելառուսում անազատության մեջ գտնվող ընդդիմադիր բլոգեր Ռոման Պրոտասևիչին ներում է շնորհվել, հաղորդում է բելառուսական պետական «Բելտա» լրատվական գործակալությունը։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Անկարգություններ հրահրելու և հասարակական կարգը խախտելու մեղադրանքով ութ տարվա ազատազրկման դատապարտված Պրոտասևիչը բերման էր ենթարկվել Մինսկում հարկադիր վայրէջք կատարած Rynair ավիաընկերության օդանավից:

Աղմկահարույց միջադեպը կոշտ արձագանք էր հարուցել Արևմուտքում, ԱՄՆ-ը, Եվրամիությունն ի պատասխան պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի դեմ՝ այդ թվում դադարեցրել են օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բելառուսցի բլոգեր Ռոման Պրոտասևիչը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման