Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում 4 բելառուսցու մեղադրանք է առաջադրվել Պրոտասևիչի ձերբակալման գործողության համար


Բելառուս - Մինսկում հարկադիր վայրէջք կատարած Ryanair ավիաընկերության օդանավը, 23-ը մայիսի, 2021թ․
Բելառուս - Մինսկում հարկադիր վայրէջք կատարած Ryanair ավիաընկերության օդանավը, 23-ը մայիսի, 2021թ․

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հինգշաբթի օրը օդահենության մեղադրանք է առաջադրել բելառուսցի չորս պաշտոնյաների, ովքեր մասնակցել են ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու նպատակով Ryanair ավիաընկերության օդանավի անձնակազմին վայրէջք հարկադրելուն։ Այս մասին ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Օդահենության գործողություն կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել Բելառուսի ավիացիայի պետական վարչության երկու բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև երկրի անվտանգության ծառայությունների երկու աշխատակիցների, ովքեր անցած տարվա մայիսի 23-ին իրականացրել են Պրոտասևիչի ձերբակալումը։

Մեղադրյալները հղում էին արել իբր դիսպետչերին ուղարկված՝ ինքնաթիռում ռումբի մասին հաղորդագրությանը, որպեսզի ստիպեն օդաչուին վայրէջք կատարել Մինսկի օդանավակայանում: Իրականում ինքնաթիռում ռումբ չի եղել։

Ինչպես հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրությունը, չորս պաշտոնյաները շարունակում են մնալ ազատության մեջ՝ նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով։

XS
SM
MD
LG