«Վագներ»-ի վարձկաններին շարունակում են կատաղի գրոհները, իսկ ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտնել է, թե քաղաքում դեռ մնացել են թաղամասեր, որոնք վերահսկում են ուկրաինական ուժերը։
Կիևի հաղորդմամբ, ուկրաինական ստորաբաժանումները առաջխաղացում ունեն մի քանի ուղղություններով։ Հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Թելեգրամի իր ալիքում հրապարակելով ուկրաինական հակագրոհի տեսագրությունը՝ գրել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են հակահարձակումները Բախմուտի ուղղությամբ և քաղաքի համար կատաղի մարտերը շարունակվում են։
Զելենսկին մեկնել է Սաուդյան Արաբիա
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ժամանել է Սաուդյան ԱրաբիաՄարտերին զուգահեռ շարունակվում են Ուկրաինայի նախագահի արտասահմանյան այցերը։ Վլադիմիր Զելենսկին այսօր անսպասելիորեն ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ ելույթ է ունեցել Արաբական Լիգայի գագաթնաժողովում՝ կոչ անելով արաբական երկրներին դատապարտել Ռուսաստանի ագրեսիան Ուկարինայի դեմ։
Իսկ ճապոնական Հիրոսիմայում այսօր հավաքվել են Մեծ յոթնյակի առաջնոդները։ Գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը ուկրաինական պատերազմն է։ Ուկրաինայի նախագահը գագաթնաժողովին մասնակցել է տեսակապով։
Մեծ յոթնյանի երկրները կշարունակել օգնել Ուկրաինային
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ G7-ը պահանջում է ռուսական զորքերի ամբողջական և անվերապահ դուրսբերում Ուկրաինայի տարածքիցՄեծ յոթնյակի երկրները համատեղ հայտարարությամբ պարտավորվել են շարունակել օգնել Ուկրաինային անվտանգության ոլորտում այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է պատերազմը։ Բացի դրանից, տեքստում նշված է, որ Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայի երկարաժամկետ վերականգնման համար, և պատասխանատվություն կրի խաղաղ բնակչության և կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակման համար.
Մինչ աշխարհի ամենազարգացած պետությունների առաջնորդերը քննարկում են թե ինչ նոր օգնություն կարող են տրամադրել Ուկրաինային, որն արդեն տասնըհինգ ամիս է պայքարում է Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի դեմ ու պատրաստվում է հակահարձակման, Պեկինը հայտարարում է, թե պահպանելու է չեզոքությունը։
ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը երեկ ընդգծել է՝ Պեկինը հակամարտող կողմերից ոչ մեկին զենք չի տալիս. - «Չինաստանը միշտ կանգնած է խաղաղության և երկխոսության կողքին և միշտ ակտիվորեն նպաստում է խաղաղ բանակցություններին։ Մենք ո'չ ուկրաինական ճգնաժամի ստեղծողն ենք, ո'չ էլ դրա կողմը, առավել ևս՝ զենք չենք մատակարարում պատերազմում ներգրավված որևէ կողմին:
Չինաստանի կառավարությունը վերջերս Ուկրաինա, Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան է ուղարկել եվրասիական հարցերով իր հատուկ ներկայացուցչին՝ ճգնաժամի քաղաքական լուծման շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Արևմուտքը, հակառակ Չինաստանի դիրքորոշմանը, պատերազմի հենց առաջին օրից շեշտում է, որ աջակցում է Ուկրաինային և կաջակցի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, նույնիսկ եթե առաջիկա օրերին սպասվող ուկրաինական հակահարձկումը հաջողություն չունենա։
Ռուսական «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ՆԱՏՕ-ն կշարունակի՞ աջակցել Ուկրաինային, եթե առաջիկա հակահարձակողական գործողությունն այդքան էլ հաջող չանցնի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական պատասխան է տվել։
«Այո, անշուշտ, մենք կշարունակենք օգնել Ուկրաինային, ինչպես բազմիցս ենք ասել՝ այնքան ժամանակ, որքան կպահանջվի», - ասել է Յենս Ստոլտենբերգը։
Միացյալ Նահանգները թույլ կտա Ուկրաինա արտահանել F-16 կործանիչներ. CNN
CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, թե Ջո Բայդենի վարչակազմը եվրոպացի դաշնակիցներին վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները թույլ կտա Ուկրաինա արտահանել ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ։
ԱՄՆ-ը մտադիր չէ ինքնաթիռներ ուղարկել, սակայն դեմ չէ այլ երկրների կողմից Ուկրաինային F-16-ների մատակարարմանը, CNN-ին հայտնել են անանուն պաշտոնյաները։ Սակայն, ըստ նրանց, այս առնչությամբ պաշտոնական հարցումներ դեռ չեն եղել։