Լաչինի միջանցքը պետք է լինի Ռուսաստանի վերահսկողության տակ, ինչը ներկայումս այդպես չէ, Մոսկվայում ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում շատ հստակ ձևակերպված է Լաչինի միջանցքի վերաբերյալ ռեժիմը։ Լաչինի միջանցքը պետք է մնա Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ, բայց, ցավոք, այժմ անհնար է արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունը վերահսկում է Լաչինի միջանցքը», - ասել է Միրզոյանը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում հավաստիացրել է, որ Մոսկվան մտադիր է անել հնարավորը այսօրվա եռակողմ հանդիպման ընթացքում արդյունքների հասնելու համար:
«Երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների և համաձայնագրերի դերը պետք է որոշիչ լինի բոլոր հարցերի շուրջ բոլոր լուծումները գտնելու գործում», - հայտարարել է Լավրովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Բայրամովի հանդիպումըԱյսօր Մոսկվայում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները