«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:
«Այցի շրջանակում ուրբաթ օրը՝ մայիսի 19-ին, տեղի կունենա նախարարի հերթական հանդիպումը հայ պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ: Բանակցությունների օրակարգում խաղաղության պայմանագիրն է», - գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո վարչությունը: