Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած ընդդիմության միացյալ թեկնածու, Ժողովրդա-հանրապետական կուսակցության լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր հայտարարել է, թե հաղթանակի դեպքում կարտաքսի երկրում ապաստանած բոլոր փախստականներին:
«Եթե ես ընտրվեմ, հետ կուղարկեմ փախստականներին», - Անկարայում հայտարարել է ընդդիմադիր թեկնածուն:
Նրա պնդմամբ՝ Թուրքիայում այսօրվա դրությամբ ապաստանել են մոտ 10 միլիոն փախստականներ:
Վերջին տարիներին Թուրքիայում ապաստան գտած փախստականների մեծ մասը ժամանել են քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված Սիրիայից: Կան նաև փախստականներ Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի երկրներից:
Վերլուծաբանների համոզմամբ, Քըլըչդարօղլուն փախստականներին արտաքսելու խոստումը հնչեցրել է քվեարկության առաջին փուլում երրորդ տեղը գրաված Սինան Օղանի ընտրողների աջակցությունը ստանալու համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Թուրքիայում կկայանա մայիսի 28-ին