Գրիգորյանը Կոլոմինային է ներկայացրել հայ - ադրբեջանական գործընթացի վերջին զարգացումները

ՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա, արխիվ

Երեկ Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային ճաշ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:

ԱԽ գրասենյակի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքներին:

Գրիգորյանը ներկայացրել է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի վերջին զարգացումները:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացմանն առնչվող հարցեր, ասված է հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի կոմիտեի անդամներին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակըՀայաստանը Ռուսաստանից չի ստանում այն սպառազինությունը, որը պատվիրել է և ինչի համար վճարել է. ԱԽ քարտուղար