Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը, որը, Գրիգորյանի խոսքով՝ պարունակում է էթնիկ զտման ռիսկեր:
ԱԽ քարտուղարը կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել՝ վերոնշյալը թույլ չտալու նպատակով:
Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանը նաև ներկայացրել է վերջին շրջանում Վաշինգտոնում և Բրյուսելում ընթացած հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԽ քարտուղարը կարևորել է հայկական կողմի հանձնառությունը՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Հանդիպման օրակարգում նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման հարցերն էին։