Ռուսաստանը մեծ հետաքրքրությամբ է հետևում է Թուրքիայից այս օրերին ստացվող նորություններին, այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Մենք մեծ հարգանքով են վերաբերվում և կվերաբերվենք թուրք ժողովրդի ընտրությանը: Բոլոր դեպքերում մենք հուսով ենք, որ մեր համագործակցությունը Թուրքիայի հետ կշարունակվի, կխորանա և կընդարձակվի»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:
Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Անկարայի համագործակցությունը հիրավի երկկողմ բնույթ ունի և համապատասխանում է երկու երկրների շահերին:
Պեսկովի փոխանցմամբ, «Թուրքիան ուժեղ ինքնիշխան պետություն է, որը կարող է թափանցիկ ընտրություններ անցկացնել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում կանխատեսվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը