Թյուրքական երկրների կազմակերպությունը «թափանցիկ» է համարել ընտրությունները Թուրքիայում

Թոյուրքական երկրների կազմակերպությունը:

Թյուրքական երկրների կազմակերպությունը հրապարակել է հայտարարություն, որով կիրակի օրը Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները «բաց, թափանցիկ և մրցակցային» է գնահատել:

Կազմակերպության դիտորդները հետևել են ընտրությունների ընթացքին և հայտարարել են, որ նախագահի, ինչպես նաև խորհրդարանի 28-րդ գումարման ընտրությունների անցկացումը համապատասխանում է Թուրքիայի ազգային օրենսդրությանը և միջազգային չափանիշներին:

«Թյուրքական երկրների կազմակերպության դիտորդական առաքելությունը շնորհավորում է Թուրքիայի Հանրապետությանը և թուրք եղբայրական ժողովրդին հաջող ընտրությունների կապակցությամբ և վստահություն է հայտնում, որ դրանց արդյունքները կնպաստեն երկրի հետագա զարգացմանն ու բարգավաճմանը»,- նշվում է հայտարարությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում կանխատեսվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը