Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր կժամանի Լոնդոն և կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։
«Այսօր Լոնդոնն է: Մեծ Բրիտանիան առաջատար է, երբ խոսք է գնում հողի վրա և երկնքում մեր կարողությունների ընդլայնման մասին: Այսօր այդ համագործակցությունը կշարունակվի», - ասվում է Զելենսկու Telegram ալիքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին անակնկալ այցով ժամանեց Լոնդոն․ «Տվե՛ք մեզ թևեր»Վերջին մի քանի օրվա ընթացքում Զելենսկին այցելել է Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա և Վատիկան։
Ֆրանսիայի առաջնորդ Էմանույել Մակրոնը նախօրեին Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Կիևին խոստացել էր զենքի նոր մատակարարումներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան և Ուկրաինան համատեղ հռչակագիր են հրապարակել