Քվեների 95 տոկոսի հաշվարկով Էրդողանը հավաքել է 49,5 տոկոսն, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44,8 տոկոսը

Էրդողանը և Քըլըչդարօղլուն:

Թուրքիայում նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 87 տոկոսի հաշվվման արդյունքների համաձայն, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին քվեարկել է ընտրողների 49,5 տոկոսն, իսկ ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուն ձայների 44,8 տոկոսն է ստացել:

Եթե այս միտումը պահպանվի՝ Թուրքիայում մայիսի 28-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, և հաղթող կճանաչվի ձայների պարզ մեծամասնությունն ապահոված թեկնածուն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան այսօր նախագահ և խորհրդարան է ընտրում