Ստեփանակերտն ապատեղեկատվություն է որակում Բաքվի հաղորդումը

Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումը, թե «ՊԲ ստորաբաժանումները մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը կրակ են բացել Արցախի Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Ստեփանակերտը Բաքվի հաղորդումը հերթական ապատեղակատվություն է որակում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ «մայիսի 11-ի լույս 12-ի գիշերը և այս պահի դրությամբ «Բասարկեչարի շրջանի Զոդ (Գեղարքունիքի մարզի Սոթք) բնակավայրի ուղղությամբ նկատվում է հարաբերական անդորր»:

Միաժամանակ, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդել է, թե վերջին մեկ օրվա ընթացքում հայկական զինուժն ականանետերից և հրետանային զինատեսակներից 17 անգամ գնդակոծել է ադրբեջանական բանակի դիրքերը այլ՝ «Քելբաջարի, Լաչինի և Թովուզի շրջանների մի քանի բնակավայրերի ուղղություններով»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Բաքվի՝ Սոթքի ուղղությամբ հարաբերական անդորր է, բայց այլ ուղղություններով հայկական կողմը խախտել է հրադադարը