Լավրովն ընտրություններին ընդառաջ հաջողություն է մաղթել Թուրքիային
Մոսկվայում ժողով են գումարել Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը, Ֆեյսալ ալ-Միկդադը, Մևլյութ Չավուշօղլուն և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը: Օրակարգում Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորումն է, ահաբեկչության դեմ պայքարը և հայրենիք սիրիացի փախստականների անվտանգ վերադարձը:
Քառակողմ հանդիպումից առաջ Լավրովն ու Չավուշօղլուն առանձնազրույց են անցկացրել: Թուրք նախարարը նշել է Թվիթերում, որ ռուս պաշտոնակցի հետ քննարկել են Սիրիայի, Ուկրաինայի, Կովկասի հարցերն, ինչպես նաև հացահատիկի գործարքի թեման:
Իսկ արդեն չորս նախարարների հանդիպման մեկնարկին՝ Սիրիայի խնդրին անդրադառնալուց առաջ, Լավրովը հատուկ ուղերձով դիմել է Չավուշօղլուին և Թուրքիային հաջողություն է մաղթել կիրակի օրը կայանալիք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների կապակցությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եկող շաբաթ Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ փոխնախարարները. Չավուշօղլու«Օգտվելով առիթից՝ թուրք գործընկերներին մաղթում եմ հաջողությամբ անցկացնել համընդհանուր ընտրությունները, համոզված եմ, որ դրանք կլինեն ազնիվ, թափանցիկ և թուրք ժողովրդին կընձեռեն առանց դրսից որևէ միջամտության կամարտահայտության հնարավորություն»,- ասել է Լավրովը:
Նա Թուրքիան անվանել է «լավ բարեկամ և կարևոր գործընկեր և նշել է, որ Թուրքիայի միջազգային և տարածաշրջանային հեղինակությունը վերջին շրջանում շատ է բարձրացել: Նա ասել է, թե Ռուսաստանը ցանկանում է ընդարձակել ու զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ:
Սերգեյ Լավրովն ասել է, թե մայիսի 12-ին Թուրքիան նշելու է հանրապետության հիմնադրման 100-ամյակը:
«Անկարան և Մոսկվան երկուսիս համար շատ դժվար այդ հեռավոր տարիներին աննախադեպ փոխադարձ աջակցություն են դրսևորել»,- ասել է Լավրովը:
Փախստականների վերադարձն առաջնահերթություն է
Անդրադառնալով բուն Սիրիայի հակամարտությանը՝ Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Մոսկվան, Դամասկոսը, Անկարան և Թեհրանն առաջնահերթ են համարում փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը մշտական բնակության վայրեր:
Նրա խոսքով՝ այս տարվա հունիսի 15-ին Եվրամիությունը գումարելու է Սիրիայի հարցով դոնորական հերթական համաժողովը:
Սիրիայի ներկայացուցիչներին չեն հրավիրելու, և հավաքվելիք գումարը, կամ առնվազն դրա առյուծի բաժինը կտրամադրվի փասխտականների ճամբարները պահելուն, ու այդպես ամեն ինչ կարվի, որ փախստականները հնարավորինս երկար ժամանակ չվերադառնան Սիրիա:
«Իսկ այստեղ գտնվող երկրների ներկայացուցիչների համար սիրիացի փախստականների անվտանգ վերադարձը, աջակցություն ստանալու նրանց իրավունքի պաշտպանությունը առանցքային սկզբունքներից մեկն է հանդիսանում»,- ասել է Լավրովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարներըՄոսկվան՝ միջնորդ Անկարայի և Դամասկոսի հարաբերություններում
Անկարայի և Դամասկոսի բանակցությունները խիստ սրվել են 2011 թվականին, երբ սկսվել է Սիրիայի քաղաքացիական պատերազմը:
Ռուսաստանը սատարել է Բաշար ալ-Ասադի կառավարությանն, իսկ Թուրքիան՝ քրդերի հետ կապ չունեցող ընդդիմությանը: Թուրքիա են տեղափոխվել միլիոնավոր փախստականներ: Դամասկոսն ու Անկարան խզել են դիվանագիտական կապերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը և Ասադը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցերըՌուսաստանը փորձում է միջնորդի դեր կատարել երկու երկրների հարաբերությունների բարելավման գործում:
Թեհրանը նույնպես սատարում է Դամասկոսին և փորձում է հզորացնել իր ազդեցությունն այդ երկրում:
«Դրական և կառուցողական մթնոլորտ»
Ռուսաստանբի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը պայմանավորվել մինչև հաջորդ քառակողմ հանդիպումը կազմել Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների բարելավման ճանապարհային քարտեզը:
Այդ հանձնարարությունը կատարելու են փոխարտգործնախարարները: Նրանք աշխատանքը համակարգելու են չորս երկրների պաշտպանության նախարարությունների ու հատուկ ծառայությունների հետ:
«Նախարարներ Սերգեյ Լավրովը, Ֆեյսալ ալ-Միկդադը, Մևլյութ Չավուշօղլուն և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը բարձր են գնահատել այսօրվա հանդիպման դրական և կառուցողական մթնոլորտը և պայմանավորվել են շարունակել շփումները՝ քառակողմ ձևաչափի բարձր մակարդակով»,- ասվում է հաղորդագրությունում: