Կրեմլը չի բացառում հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններ Մոսկվայում. «Որոշակի պլաններ քննարկվում են»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպման հնարավորության վերաբերյալ ասել է, թե որոշակի պլաններ քննարկվում են։

«Առայժմ եկեք առաջ չընկնենք, որոշակի պլաններ քննարկվում են, քննարկումների ավարտին մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Առայժմ դա վաղաժամ ենք համարում», - այսօր ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հաջորդ շաբաթ պլանավորվո՞ւմ է արդյոք հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպում, կամ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ բանակցություններ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում երեկ ասել է, որ հաջորդ շաբաթ մեկնելու է Մոսկվա, առանց նշելու, թե ինչ օրակարգով է գնում և ինչ հանդիպումներ են նախատեսված։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա