Հայաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտարարեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում:
«Միայն կարող եմ վստահ ասել, որ հաջորդ շաբաթ կգնամ Մոսկվա»,- հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե իր կարծիքով ի՞նչ կարող է լինել մեկ ամսից Ուկրաինայի հետ կապված։
Թե ինչ օրակարգով է Մոսկվա գնում և ինչ հանդիպումներ են նախատեսված, Հայաստանի վարչապետը չհստակեցրեց։