ԱՄՆ մայրաքաղաքի Արլինգթոն արվարձանում անցկացված բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երկկողմ համաձայնագրի նախագծի «որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: Այս մասին ասված է բանակցությունների արդյունքներով կողմերի տարածած միասնական հաղորդագրությունում:
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա նահանգ) անցկացրել են բանակցություններ: Նախարարները հյուրընկալվել են Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Վաշինգտոնում նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և նախագահի օգնական և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Նախարարները ներկայացրել են իրենց տեսակետներն առկա իրավիճակի շուրջ և իրենց դիրքորոշումներն են հայտնել հարաբերությունների կարգավորմանն առնչվող գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում, որը տարածել է Հայաստանի արտգործնախարարության լրատվականը:
«Նախարարները և նրանց թիմերն «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ», - նշված է հաղորդագրությունում:
Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։ «Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները», - փոխանցում է հաղորդագրությունը:
Քիչ ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ նաև բանակցությունները հյուրընկալած Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ փոխանցելով, որ «երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լուծման գործում»:
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են պատկերացնում միմյանց դիրքորոշումները չլուծված մնացող հարցերի վերաբերյալ։ Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնությունը հասանելի է», - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության համաձայնագիրն իսկապես հասանելի է. Բլինքենը՝ արլինգթոնյան բանակցությունների մասինԵզրափակիչ եռակողմ հանդիպման ժամանակ իր ելույթում ԱՄՆ պետքարտուղարն ասել է. - «Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը և մեր գործընկերների կառուցած հիմքը ցույց են տալիս, որ [խաղաղության] համաձայնագիրը իսկապես հասանելի է մեզ: Ցանկացած մարաթոնի վերջին մղոնը միշտ ամենադժվարինն է: Մենք դա գիտենք: Սակայն Միացյալ Նահանգներն այստեղ է՝ շարունակելու օգնել մեր երկու բարեկամներին հատել վերջնագիծը: Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք դրան»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ. Նիկոլ ՓաշինյանԼՂ-ը հակամարտային կամ վիճելի տարածքի միջազգային կարգավիճակ ունի, բայց Ադրբեջանի մաս չէ. ՀարությունյանԲլինքենն այսօր կմասնակցի Միրզոյանի և Բայրամովի բանակցությունների փակման նիստինՀայ-ադրբեջանական բանակցություններում ԱՄՆ-ը առաջընթաց է տեսնում