Հայաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերով, Turkic World («Թյուրքական աշխարհ») ինտերնետային պարբերականին ասել են Թուրքիայի նախագահի աշխատակազմում։
«Ցավոք, Հայաստանի իշխանությունները 1915 թվականի իրադարձությունների առնչությամբ չեն կարող ինքնուրույն գործել՝ առանց հայկական սփյուռքի թելադրանքի», - հայտարարել է Էրդողանի վարչակազմը:
«Լուրջ խնդիր է այն, որ Հայաստանը ու հայկական սփյուռքը դեռևս արմատներ են ձգում պատմության չապացուցված խորքերում: Դա լուրջ խոչընդոտ է ժամանակակից և մշակութային աշխարհին այս հասարակության ինտեգրման համար», - պնդել է Թուրքիայի նախագահականը և վստահեցրել, թե Թուրքիան չի ամաչում իր պատմությունից, քանի որ դրա ամբողջ ընթացքում «մշտապես պաշտպանել է ճշմարտությունը և արդարությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ը հիասթափված է հայկական օդանավերի համար օդային տարածքը փակելու Թուրքիայի որոշմամբԱնկարան հայկական օդանավերի համար տարածքը փակել է «Նեմեսիս»-ի բացման պատճառով. Փաշինյանն արձագանքել է Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը «քաղաքական շարլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու փորձ» է որակում