Վաղ առավոտյան Ուկրաինայում առնվազն 12 մարդ է զոհվել

Ուկրաինա, Ուման, 28-ը ապրիլի, 2023թ.

Այսօր վաղ առավոտյան Ուկրաինայում ռուսական հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 տարեկան երեխա, կան նաև վիրավորներ:

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ կենտրոնական Ուման քաղաքում հրթիռը հարվածել է բազմաբնակարան շենքին, Դնեպր քաղաքում հրթիռը խոցել է տունը: Կիևը նույնպես ցնցվել է պայթյուններից։

Մայրաքաղաքի ռազմական վարչակազմը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ոչնչացրել են 11 հրթիռ և 2 անօդաչու թռչող սարք, որոնց բեկորները վնասել են էլեկտրահաղորդման գիծը:

«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ կեսգիշերից հետո պայթյուններ են գրանցվել նաև Ուկրաինայի կենտրոնական Դնեպր, Կրեմենչուգ և Պոլտավա քաղաքներում, հարավում՝ Նիկոլաևում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի զինված ուժերի բոլոր դիրքերը Մարյինկայում հրթիռակոծվել են