Մատչելիության հղումներ

Մելիտոպոլում սպանվել է ռուսների համար աշխատող ոստիկանապետը


Ռուսաստանի դրոշը Մելիտոպոլ քաղաքում, արխիվ
Ռուսաստանի դրոշը Մելիտոպոլ քաղաքում, արխիվ

Ռուսական ուժերի կողմից գրավված Մելիտոպոլ քաղաքում այսօր իրականացրած պայթյունի հետևանքով սպանվել է ոստիկանության շրջանային բաժնի պետ Ալեքսանդր Միշչենկոն։ Մինչ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժելը նա նշանակվել էր Պրիազովսկիի շրջանի ոստիկանության պետ և շարունակել էր աշխատել քաղաքը ռուսների կողմից գրավելուց հետո։

Մելիտոպոլի քաղաքային վարչակազմը հայտնում, որ այսօր առավոտյան բազմաբնակարան շենքի մուտքի մոտ պայթյունի հետևանքով երկու ոստիկան է վիրավորվել, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG