«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաև՝ պայմանավորվածություններ», - «Ազատությանը» ասացին Արտգործնախարարությունից՝ պատասխանելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջիկա հանդիպման մասին հարցին:
ԱԳՆ-ում խոստացան կոնկրետ ամսաթվի մասին հայտնել լրացուցիչ:
ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ նախարարների եռակողմ հանդիպում Ռուսաստանի տարածքում անցկացնելու համաձայնություն արդեն կա, ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Զախարովայի՝ Լաչինի միջանցքի իրավիճակի կարգավորման ջանքեր են գործադրվում